Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է. 218 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 218 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվն աճել է ՝ հասնելով 3 913-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության stopcov.ge հատուկ կայքը:

40 մարդ առողջացել է: Առողջացածների ընդհանուր թիվը 1 574 է:

Երկրում մինչ այսօր կորոնավիրուսից 22 մարդ է մահացել:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստանի 41 քաղաքացի:

Վրաստանում վարակի տարածման հիմնական օջախը շարունակում է մնալ Աջարիան, որտեղ գրանցվել է 218 դեպքից 137-ը:

Մեկնաբանել