«Իմ քայլը» խմբակցությունում լուրջ խնդիրներ չկան, վստահեցնում է Մակունցը

««Իմ քայլը» խմբակցությունում լուրջ խնդիրներ չկան․ մենք բոլորս պիտի արդեն համակերպված լինեինք, որ տարբեր հարցերում կան տարբեր կարծիքներ»․ սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով «Իմ քայլի» ներսում հակասությունների մասին։

Պատասխանելով մամուլում շրջանառվող լուրերին, որ իշխող խմբակցության մի շարք պատգամավորներ պատրաստվում են մանդատները վայր դնել, Մակունցը հորդորել է նման հարցերով դիմել հենց պատգամավորներին։

Հստակեցնող հարցին՝ արդյոք «Իմ քայլից» կա՞ն պատգամավորներ, որոնք մանդատները վայր են դնելու, Մակունցն ասել է, որ «բռնապետական համակարգում չենք, ու որևէ պատգամավորի փոխարեն ինքը չի կարող մանդատի վերաբերյալ կարծիք հայտնել կամ որոշում կայացնել»։

Ավելի վաղ պատգամավորական մանդատներից հրաժարվել էին Արսեն Ջուլֆալակյանը՝ ԿԳՄՍ նախարարի հետ կապված խնդիրների պատճառով և Արմեն Փամբուխչյանը, որը աշխատանքի է անցնում գործադիրում։

Խոսլեով «Հայաստան 2050» ռազմավարության մասին՝ Մակունցը ասել է՝ չի հասկանում, թե ինչու պիտի պետության կառավարման համար դրվեն կարճաժամկետ նպատակներ։ «Հակառակը, պետությա առաջնորդները պիտի ունենան նման տեսալական»,- ասել է Մակունցը։

Սաթեն Հակոբյան

Մեկնաբանել