Կարմիր խաչի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են Գուրգեն Ալավերդյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում վերջերս Ադրբեջանի իրավասության տակ հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանին. այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ադրբեջանում ձերբակալված ՀՀ քաղաքացիներին։

«Նախկինում էլ նման այցեր եղել են՝ չնայած կորոնավիրուսի համարճարակին», – ասաց նա՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանում ձերբակալված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին առաջին անգամ են հայցելել:

Այցի ընթացքում Կարմիր խաչի ներկայացուցիչներն, ինչպես հայտնում է Ամատունին, ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ:

Ադրբեջանում պահվում են Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, սպա Գուրգեն Ալավերդյանն ու Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել