Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, առողջացել է 2 քաղաքացի

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, առողջացել է 2 քաղաքացի: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից 2-ը՝ Ստեփանակերտի, 2-ն էլ Շուշիի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, որոնք նախօրոք մեկուսացված էին: Մյուս հիվանդները, որոնք նույնպես Ստեփանակերտի բնակիչներ են, կորոնավիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 385 մարդու մոտ, որից 327-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 56, ընդհանուր մեկուսացված է 95 քաղաքացի:
Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 113 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 789 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել