Հայկական աշխարհազոր․ ի՞նչ խնդիրներ են դրվել և ինչպե՞ս են լուծվելու

Աշխարհազորի ստեղծումը Հայաստանում տարածաշրջանային զարգացումների և անվտանգության համակարգի բարեփոխումների համատեքստում:

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանում ակտիվ քննարկվում է աշխարհազորի ստեղծման խնդիրը։ Պաշտպանության նախարարության առաջ քաշած նախաձեռնությունը տարբեր մեկնաբանությունների է արժանացել։ Փորձագետների մի մասն այս նախաձեռնությունը կապում է տարածաշրջանային լարվածության աճի և, առաջին հերթին, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ստեղծված փակուղու և խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին հարևան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անընդհատ հնչող կոչերի հետ։ Միևնույն ժամանակ, այլ մասնագետներ պնդում են, որ նախաձեռնությունը որևէ առնչություն չունի տարածաշրջանային անվտանգության զարգացումների հետ, և գաղափարը լիովին տեղավորվում է արդեն երկար ժամանակ Հայաստանում ընթացող ուժային կառույցների բարեփոխումների և միջազգային փորձի հետ։

«Խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում քաղաքագետ Բենիամին Պողոսյանը վերլուծում է Հայաստանում աշխարհազորի ստեղծման հեռանկարները և խնդիրը քննարկում հանրային կառավարման, անվտանգության քաղաքականության և անվտանգության կառույցների բարեփոխումների մասնագետ Սոսի Թաթիկյանի հետ։

The establishment of auxiliary forces in Armenia in the context of regional security dynamics and security sector reforms

The initiative of the Armenian Ministry of Defense of establishing auxiliary forces in Armenia has received mixed reactions. Some experts argue that the key reason behind this decision is the recent escalation along Armenia – Azerbaijan international border and the current impasse in Nagorno Karabakh negotiation process. Meanwhile others believe that the idea has nothing to do with the Karabakh conflict and is in line with security sector reforms in Armenia as well as with international experience.

In the new episode of “Crossroad” Benyamin Poghosyan discusses these issues with Sossi Tatikyan, expert on public administration, security policy and security sector reforms.

CivilNet thanks the Friedrich-Ebert-Stiftung (FES) for their cooperation and support.

Մեկնաբանել