Հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք, 3 մարդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք, 240 մարդ առողջացել է: Մահացել է 3 մարդ։ Բացասական թեստերի թիվը 3 539 է: Դրական է կատարված թեստերի 9,5 տոկոսը։

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 48 251
Առողջացածներ – 43 266
Փաստացի բուժվողներ -3 748
Ընդհանուր թեստեր – 272 235
Մահվան ելքեր – 945
Մահվան ելքեր այլ պատճառով – 292

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 70 (կին) և 85 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկնաբանել