Վարորդական իրավունքի նոր կարգի կիրառումը հետաձգվեց

Սեպտեմբերի 24-ին ընդունվեց որոշում կառավարության վարորդական իրավունքի ստացման կարգի փոփոխությունների մասին որոշումների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգել առնվազն մինչև տարեվերջ՝ 2021թ. հունվարի 1. այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողության պաշտոնական էջից: 

«Նշված կարգավորումները հնարավորություն կտան ներկյումս գործող կարգով ապահովել վարորդական իրավունքի վկայական հատկացնելու պատշաճ գործընթացը՝ խուսափելով նոր հերթերի գոյացումից»,-նշված է հայտարարության մեջ:

Կառավարության այդ րոշումները վերաբերում էին վարորդական վկայականի քննությունների գործընթացին, որոնք պետք է ուժի մեջ մտնեին 2020թ. սեպտեմբերի 27-ին։