ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն ու ԲՈԿ-ի պարզած գրագողությունը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը դադարեցվել է: Ըստ ռեկտորատի՝ դասերը չեն վերսկսվի, քանի դեռ հուլիսի 17-ին ռեկտորի ընտրություններում հաղթած Դիանա Գալոյանը Կառավարության կողմից չի նշանակվել ռեկտորի պաշտոնում: Ավելի վաղ՝ հուլիսի 9-ին, ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ էր հարուցել: Սրան հաջորդել է Դիանա Գալոյանի վարչական երկու բողոքը, որոնք բավարարվել են, և նրան վերադարձվել է գիտական աստիճանը։

ՍիվիլՆեթը զրուցել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ։

Թեմայի վերաբերյալ դիտե՛ք նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ճեպազրույցը։

Մեկնաբանել