Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստն այսօր էլ ընդմիջվեց։ Այս մասին դատարանից դուրս գալով՝ ասաց դատավոր Էդգար Շաթիրյանը։ Նրա փոխանցմամբ՝ ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել էր երկրորդին, վերջինս ինքնաբացարկ է հայտնել, այսինքն՝ թեկնածուն մեկն է։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ինքնաառաջադրված թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է, Շաթիրյանը չհերքեց։
«Թեկնածուն ունեցավ ծրագրային ելույթ, ինչին հաջորդեց հարց ու պատասխանը, դատավորների մի մասն արդեն իսկ ուղղեց հարցերը թեկնածուին։ Քննարկումը կվերկսվի վաղը 10:30-ին»,- ասաց Շաթիրյանը։
Սեպտեմբերի 25-ին կշարունակվի հարց ու պատասխանի փուլը, թեկնածուն հանդես կգա եզրափակիչ ելույթով, եթե չլինեն ելույթներ մյուս դատավորների կողմից, կլինի փակ քվեարկություն։
Երբ առաջադրվում է մեկ թեկնածու, նա պետք է ընտրվի Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Գևորգ Թոսունյան