Հաստատվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք, 135 մարդ առողջացել է: Մահացել է 2 մարդ։ Բացասական թեստերի թիվը 3 450 է: Դրական է կատարված թեստերի մոտ 10 տոկոսը։

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 48 643
Առողջացածներ – 43 401
Փաստացի բուժվողներ – 4 002
Ընդհանուր թեստեր – 272 235
Մահվան ելքեր – 947
Մահվան ելքեր այլ պատճառով – 293

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 73 և 84 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 293 է:

Արցախ

Արցախի hանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Առողջացել է 8 քաղաքացի:

Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակակիրը Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ է:
Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 404 մարդու մոտ, որից 337-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 14 043 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել