Անսովոր լուրջ զրույց Յոժի հետ

Դերասան և քաղաքական սատիրայի վարպետ Սերգեյ Դանիելյանն ինքն է գրում իր քաղաքական տեքստերը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա ասում է, որ ուշադրությամբ է հետևում ներքաղաքական զարգացումներին, ինչը հնարավորություն է տալիս կծու ծաղրով մեկնաբանել գործընթացները և դրանց դերակատարներին: Իր վերջին տեսահոլովակում նա ամենասուր կերպով է անդրադարձել Ազգային ժողովում ՍԴ նոր անդամների ընտրությանը: Քաղաքական գործիչներն ու կուսակցությունները, բացառությամբ Բարգավաճ Հայաստանի և Գագիկ Ծառուկյանի, Դանիելյանի խոսքով՝ ըմբռնումով ու թեթև են տանում նրա սարկաստիկ հումորը, որը երբեմն անցնում է սահմանները: