Ադրբեջանի գործողությունները վաղուց պլանավորված են եղել․ Շուշան Ստեփանյան

Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է․

«Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»։

***

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է, որ Ադրբեջանն ընդունել է մեկ ուղղաթիռի կորուստը։

«Մի ուղղաթիռի կորուստը ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները»,- գրել է նա։

Մեկնաբանել