Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները՝ Facebook, Youtube, Whatsapp, TikTok։ Անխափան աշխատում է միայն Twitter-ը, քանի որ օգտագործվում է դեպի դուրս քարոզչություն տարածելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Սա ի գիտություն նաև մեր լրատվամիջոցների եւ լրագրողներին, որ պարզ լինի, թե որ հարթակն է այս պահին կարեւոր դրսի լսարանի տեսանկյունից»,- գրել է նա։