Ստորագրելու եմ համատարած զորահավաք․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում դիմել է ժողովրդին և խորհրդարանի պատգամավորներին.

«Արդեն մի քանի օր է Ադրբեջանի էլիտան տարբեր ձևաչափերով աշխարհին նախապատրաստում է պատերազմի։ Ինչո՞ւ եմ ասում՝ նախապատրաստում է, որովհետև տարբեր շեշտադրումները՝ կապված իբր Սիրիայից կամ այլ երկրներից քուրդ կամ այլ վարձկաններ կան Արցախում, այսինքն՝ նրանք հայտարարում են՝ իբր մենք անում ենք այն, ինչ իրենք անում են։

Մենք ունենք ինֆորմացիա, որ վերջին օրերին տարբեր ինքնաթիռներով Թուրքիայից կամ այլ երկրներցի կամավորականներ, թե վարձկաններ ասենք, տեղափոխվել են Ադրբեջան, արդեն երկար ժամանակ է՝ Թուրքիայի բանակը գտնվում է Ադրբեջանում՝ զորավարժության անվան տակ, բայց մենք հասկանում ենք՝ նպատակը որն է եղել։ Արդեն մի քանի օր է՝ համատարած մոբիլիզացիա են սկսել, իհարկե, հայտարարելով՝ կեղծ օրակարգ, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի։

Ուզում եմ հայտարարել, որ մենք միշտ պատրաստվել ենք պատերազմի, բայց պատերազմի կողմնակից չենք, աշխարհում ամենաշատը խաղաղություն Արցախում են ուզում և արցախցին է ուզում։ Մենք նշել ենք, որ ցանկացած պատերազմ սկսվելու պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի իշխանությունը, ոչ միայն այսօր, վաղը և ապագայում։ Ամեն մի զոհի համար պատասխան են տալու։ Ցավում եմ՝ մենք ունենք կորուստներ, Մարտունիում ունենք երեխայի կորուստ։

Ուզում եմ մեկ րոպեով հարգենք զոհվածների հիշատակը։ Մենք չենք ուզել պարտերազմ, մեզ պարտադրել են պատերազմ, չհահայտարարած պատերազմ, բայց հայտարարված պատերազմ, քանի որ արդեն ամիսներ շարունակ հայտարարում են։ Մենք կողմնակից ենք խաղաղ բանակցությունների, այսօր էլ հայտարարում են՝ ուշ չէ, խելքի եկեք։ Այն հումանիտար աղետը, որ սպասվում է այս տարածաշրջանում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիևը և իր սերունդները։ Ամբողջ պատասխանատվությունը, ուզում եմ ներկայացնել՝ ինչ է կատարվում։ Առավոտյան արդեն մի քանի ժամ է, կարող ենք հայտարարել՝ լայնածավալ՝ հրթիռակոծություն, հրետանակոծություն։ Օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած ինչ կա-չկա։

Ինֆորմացիա ունենք, որ ուղղաթիռներ-ինքնաթիտներ ևս առաջնագծում եղել են։ Ոչ միայն հռթիտակոծել են զինվորական, այլ նաև քաղաքացիական շինություններ, ունենք զոհեր ու տասնյակ վիրավորներ։ Ռազմական դրության պայմաններում, ես մի քանի րոպե հետո ստորագրելու եմ համատարած զորահավաք, ամբողջ ազգին կոչ եմ անում համախմբվել Արցախի և Հայաստանի իշխանությունների կողքին, կոչ եմ անում սփյուռքին, քաղաքական ասպարեզում բոլոր բնագավառներում պայքար սկսել ագրեսոր, մարդասպան Ադրբեջանի հետ, պատերազմ հայտարարել ոչ միայն Ստեփանակերտում, առաջնագծում և ամբողջ աշխարհով մեկ, բայց այդ պատերազմը խաղաղ ադրբեջանցիների դեմ չէ։ Ադրբեջանցի քաղաքացիները մեղք չունեն իրենց համար ազգադավ, թալանչի, մարդասպան իշխանությունների համար։

Մենք համոզված ենք, որ Ադրբեջանն ունենալու է առողջ մտածելակերպքվ էլիտա և զինվորականներ, որոնք կասեցնելու են այս սպասվող հումանիտար աղետը։ Նրանք չեն հաշվարկել, թե արդյունքները՝ ինչ են լինելու, բայց պատասխանը ստանալու են։ Մենք մեր կյանքով պաշտպանելու ենք հայրենիքը։ Ուզում եմ, որ այս ԱԺ-ն իր աջակցությունը հայտնի հասարակությունը, մեր բանակին։ Մենք այնպես կանենք, որ մասնակից լինեք պրոցեսներին։

Կոչով դիմում եմ մեր հայրենակիցներին․ խուճապ թող չլինի, միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս եկեք, որովհետև ճանապարհներն էլ են արդեն վերցրել նշանառության տակ։ Առաջնորդվել միայն իշխանության կողմից տրված ցուցումներով, տեղեկություն տալ միայն իշխանության կողմից կամ հրապարակել իշխանության կողմից նյութերը, խուճապը դա պարտություն է։

Փառք Աստծո, բանակում ու հասարակության առողջ խմբերի մեջ չկա խուճապ։ Կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս՝ 17 տարեկանից սկսած մինչև վերջ։ Ազգովի հաղթելու ենք։

Առողջ քաղաքական աշխարհը մեզ հետ է լինելու, դա է պահանջում մարդասիության կանոնները, Աստծո հավատով ժողովուրդներն էլ են առաջնորդվելու այդ սկզբունքով։ Մենք Աստծո առաջ արդար են, մենք պատերազմ չենք հրահրել, մենք երեխա չենք սպանել, մենք խաղաղ բնակչության վրա չենք կրակել»։

Մեկնաբանել