Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական իրավիճակի սրման վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին անհապաղ դադարեցնել կրակը:
«Ըստ առկա տեղեկությունների՝ կտրուկ սրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Շփման գծի երկայնքով երկու կողմերից ինտենսիվ գնդակոծություններ են ընթանում: Տեղեկություններ են ստացվում կորուստների մասին: Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և սկսել բանակցություններ իրավիճակի կայունացման նպատակով», – ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Մինչ այդ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել կրակը և վերսկսել բնակցությունները: