ՀԱՊԿ-ը կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը ԼՂ հակամատության գոտում 

Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ լարման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ-ը:

ՀԱՊԿ-ում կոչ են արել Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ վերականգնել հրադադարի ռեժիմը, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

«Կազմակերպությունը պատրաստ է աջակցել Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը, Հայաստանը օգնության խնդրանքով չի դիմել քարտուղարությանը», – հայտնել են կազմակերպությունում: