Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ․ Շուշան Ստեփանյան

Այս պահի դրությամբ հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ըստ նրա՝ հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա:

«ՊԲ կորուստները ճշտվում են»,- գրել է Ստեփանյանը։

*** 

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել․ այս մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։