ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից, և Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ:

«Համանախագահները մտահոգությամբ են դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար:

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղում իրավիճակի կայունացման համար և կրկին հայտարարում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»:

Մեկնաբանել