Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

«Ընդգծվել է կրակի շուտափույթ դադարեցման և շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին»,- ասված է հաղորդագրությունում։