«Սահմանները պաշտպանվում են նաև այստեղ». հարյուրավոր քաղաքացիներ արյուն են հանձնում

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը մեկն է հարյուրավոր այն քաղաքացիներից, որը, անսալով առողջապահության նախարարության կոչին, եկել է «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»՝ կամավոր դոնորության. «Ես կարծում եմ, որ սա ևս մեկ անգամ դրսևորում է, որ մենք շատ առողջ ազգ ենք ու կարողանում ենք համախմբել ճիշտ պահին»,- ասաց նա։ Արյունաբանականի դիմաց հերթը սկսվում էր մուտքից և շարունակվում շենքի ողջ երկայնքով, արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով եկել էին ինչպես երիտասարդներ, այնպես էլ տարեց տղամարդիկ և կանայք։