Այս պահին Արցախի միջազգային ճանաչումը շատ ավելի կարևոր է․ Մասիս Մայիլյան

Այս պահին Արցախի միջազգային ճանաչումը շատ ավելի կարևոր է որպես քաղաքական և դիվանագիտական լծակ, որը կարող է զսպել Ադրբեջանին․ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը սեպտեմբերի 27-ին հրավիրած ասուլիսին պատասխանեց հարցին, թե արդյոք  ժամանակը չէ հենց Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման համար։

Մասիս Մայիլյանը պատասխանում նշեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ առնվազն պետք է քննարկվեն այդ հարցերը։

Մայիլյանի խոսքով՝ Արցախի իշխանության կարծիքը նաև արտահայտված է հայտարարության մեջ, որը ընդունվել է Տավուշյան դեպքերից հետո։ 

«Գիտեք՝ դրանից հետո հանդիպում եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ, մենք նշել ենք, որ արդիականացվել է այդ հարցը և իրավական հիմքերը Արցախի և Հայաստանի՝ հատկաես անվտանգության ոլորտում, պետք է ամրագրվի և նոր որակ պետք է հաղորդվի այդ ամենին»,- նշեց նա։

Մայիլյանն ասաց, որ այս ամենը պետք է տեսնել անվտանգության կոնտեքստում, և որ այս պահին Արցախի միջազգային ճանաչումը շատ ավելի կարևոր է որպես քաղաքական և դիվանագիտական լծակ, որը կարող է զսպել Ադրբեջանին։