Դադարեցվում է պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը. ԱՆ

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված, բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով՝ դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը:

«Կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում: Միաժամանակ, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող պացիենտների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը` հետագա հսկողությունը կազմակերպելով սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով:

Լիահույս ենք, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը»,- գրել է առողջապահության նախարարության կայքը։

Մեկնաբանել