Ջո Բայդենը կոչ է արել անհապաղ վերադառնալ հրադադարի Լեռնային Ղարաբաղում

Ջո Բայդենը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակի շտապ դեէսկալացիայի կոչ է անում:

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ:

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսմամբ և կոչ եմ անում անհապաղ թուլացնել լարվածությունը, վերականգնել հրադադարի ռեժիմը եւ վերսկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունները»,- ասել է Բայդենը կիրակնօրյա հայտարարության մեջ:

Մեկնաբանել