Ռուսաստանը բոլորին կոչ է անում զսպել հռետորաբանությունը ղարաբաղյան պատերազմի հարցում

Ռուսաստանը բոլորին կոչ է անում հաշվենկատ լինել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռետորաբանությունում․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Կոչ ենք անում բոլոր խաղորդներին՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, դրսևորել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության հարցում։ Այժմ պետք է լինել հաշվենկատ և զգուշավոր՝ անհապաղ հասնելու կրակի դադարեցման և վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Ռուդենկոն։

Երեկ շփման գծում իրավիճակը Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել է Վլադիմիր Պուտինի հետ։

Մեկնաբանել