Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն․ Կրեմլ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, հայտարարել է Կրեմլը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական RT ալիքը։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարություն է արել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ։ SputnikLive-ը փոխանցում է Պեսկովի հայտարարությունները․

– Մոսկվայի եւ շատ այլ երկրների համար սա լրջագույն մտահոգության առիթ է,

– իրավիճակի սրումը կապված չէ ՌԴ-ի համար նոր բարդություններ ստեղծելու արտաքին փորձի հետ,

– ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, հակամարտության կարգավորումը պետք է անցնի քաղաքական-դիվանագիտական հուն

– Մոսկվան Թուրքիայի հետ լիակատար շփման մեջ է Ղարաբաղի հարցով,

– Այժմ պետք է կանգնեցնել կրակը, այլ ոչ թե հասկանալ, թե ով է ճիշտ, իսկ ով՝ մեղավոր

– Անհրաժեշտության դեպքում Պուտինը կբանակցի Ադրբեջանի ղեկավարության հետ։

Մեկնաբանել