Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարություն է արել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ։ SputnikLive-ը փոխանցում է Պեսկովի հայտարարությունները․
– Մոսկվայի եւ շատ այլ երկրների համար սա լրջագույն մտահոգության առիթ է,
– իրավիճակի սրումը կապված չէ ՌԴ-ի համար նոր բարդություններ ստեղծելու արտաքին փորձի հետ,
– ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, հակամարտության կարգավորումը պետք է անցնի քաղաքական-դիվանագիտական հուն
– Մոսկվան Թուրքիայի հետ լիակատար շփման մեջ է Ղարաբաղի հարցով,
– Այժմ պետք է կանգնեցնել կրակը, այլ ոչ թե հասկանալ, թե ով է ճիշտ, իսկ ով՝ մեղավոր
– Անհրաժեշտության դեպքում Պուտինը կբանակցի Ադրբեջանի ղեկավարության հետ։