Վիրավորների թիվը նվազել է. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրած ասուլիսի ժաանակ հայտարարեց՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մարտերի հետևանքով վիրավորների թիվը նվազել է։

Այսօր՝ ավելի վաղ, Հովհաննիսյանը հայտնել էր, որ վիրավորների թիվը 200  է։ Հովհաննիսյանը բացատրել է, որ թեթև վնասվածք ստացած զինծառայողները բուժում են ստացել ու վերադարձել շարք, ու ներկայում բուժման մեջ են գտնվում 100-120 վիրավորներ։ ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտեր չեն շարունակվել, իսկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտեր են։

Արծրուն Հովհաննիսյանը խնդրել է հայրենակիցներին զանգեր չկատարել Արցախ և զորքեր, քանի որ դա սպառնում է զինծառայողների անվտանգությանը։