Բոլոր հոսպիտալների հետ ուղիղ կապի մեջ ենք. Արսեն Թորոսյան

«Բոլոր բժշկական կենտրոնները, որոնք կարող են սպասարկել տրավմատիզմով և բեկորային կամ հրազենային վնասվածքներով մեր վիրավորներին բերվել են պատրաստվածության բարձ աստիճանի»,- հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը հավելեց, որ բոլոր հոսպիտալների հետ ուղիղ կապի մեջ են։ Մոբիլիզացվել են կադրային ռեսուրսները, կատարվել են բժշկական պարագաների, դեղորայքի և որոշակի սարքավորումների մատակարարումներ։

Մեկնաբանել