Բոլոր հոսպիտալների հետ ուղիղ կապի մեջ ենք. Արսեն Թորոսյան

«Բոլոր բժշկական կենտրոնները, որոնք կարող են սպասարկել տրավմատիզմով և բեկորային կամ հրազենային վնասվածքներով մեր վիրավորներին բերվել են պատրաստվածության բարձ աստիճանի»,-  հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

Նախարարը հավելեց, որ բոլոր հոսպիտալների հետ ուղիղ կապի մեջ են։  Մոբիլիզացվել են կադրային ռեսուրսները, կատարվել են բժշկական պարագաների, դեղորայքի և որոշակի սարքավորումների մատակարարումներ։