ՄԱԿ-ի ԱԽ-ն նախատեսում է արտահերթ քննարկում անցկացնել Ղարաբաղի հարցով․ ՏԱՍՍ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտադիր է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ արտահերթ քննարկում անցկացնել երեքշաբթի՝ փակ խորհրդակցությունների ձևաչափով: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել Է կազմակերպության աղբյուրը։

«Ամենայն հավանականությամբ, քննարկումը տեղի կունենա երեքշաբթի՝ փակ ձեւաչափով կոնսուլտացիաների ընթացքում»,- ասել է գործակալության զրուցակիցը: