ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտադիր է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ արտահերթ քննարկում անցկացնել երեքշաբթի՝ փակ խորհրդակցությունների ձևաչափով: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել Է կազմակերպության աղբյուրը։
«Ամենայն հավանականությամբ, քննարկումը տեղի կունենա երեքշաբթի՝ փակ ձեւաչափով կոնսուլտացիաների ընթացքում»,- ասել է գործակալության զրուցակիցը: