Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան․ Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը սեպտեմբերի 28-ին միասնական տեղեկատվական շտաբում հայտարարեց՝ Վարդենիսի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ԱԹՍ-ներ և օդուժ։ Վերջինը կիրառվել է մարտական ուղղություններով։

Վարդենիսում հակառակորդի գործողությունների հետևանքով զոհեր ու վիրավորներ չեն եղել. «Իրավիճակն արագ է փոխվում, շուտով ՊԲ-ն գիշերային մարտերի մասին ավելի մանրամասն կհաղորդի»,-հայտարարել է նա։

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ մարտերի առաջին օրվա ընթացքում էլ Վարդենիսը թիրախավորված է եղել, Հայաստանի հանրապետության տարածքը թիրախավորված է եղել։

«Պաշտոնական մակարդակով Ադրբեջանը ներկայացրել է իբր բարձրաստճան զինվորականների ու Մարտունու զորամասի ոչնչացման մասին։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը ու ցածր մակարդակի զինվորական գիտելիքների մասին են խոսում այդ հայտարարությունները»,-նշեց նա։

Մեկնաբանել