Պետդուման կոչ է անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին 

Ռուսաստանի Պետդուման հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ, որում կոչ է անում երկու կողմերին դադարեցնել պայքարը և իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել միջնորդական օգնությամբ խաղաղ կարգավորմանը, գրում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, եւ վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը»:

«Պետական դուման հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում դիմակայության սրացում թույլ չտալու և իրավիճակի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության մասին։ Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրադրության կայունացման գործում», – ասված է տեքստում:

Մեկնաբանել