ՀԱՊԿ-ը սպասում է Հայաստանի դիմումին. Արմենպրես

ՀԱՊԿ-ը սպասում է Հայաստանի դիմումին՝ ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը։

ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայետդինովին «Արմենպրես»-ը հարց է հղել, թե արդյո՞ք կազմակերությունը պատրաստվում է քննարկել Հայաստանի խաղաղ բնակավայրերի հրետանակոծության հարցը։

«Որպեսզի այդ հարցը քննարկվի ՀԱՊԿ-ում, անհրաժեշտ է, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին` համապատասխան խնդրանքով: Նման խնդրանք ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ չի ստացել»,- նշել է Զայնետդինովը:

Մեկնաբանել