Պուտինը «լրջորեն մտահոգված է»․ հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Կրեմլի կայքը։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Շարունակվել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը։ Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ։ Շեշտադրվել է կրակի դադարեցման հրատապ անհրաժեշտությունը և ճգնաժամի թոթափման նպատակով միջոցների ձեռնարկումը»,- ասված է Կրեմլի հաղոդագրությունում։