Պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չկա․ Արցախի պետնախարար

«Ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Արցախի նախագահի կարգադրությամբ և իմ գլխավորությամբ կազմավորվել է օպերատիվ խումբ»,- այս մասին սեպտեմբերի 29-ի ասուլիսին հայտնեց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։  Նրա խոսքով՝  քաղաքացիական պաշտպանության համակարգը ռազմական գործողությունների առաջին օրից բերվել է բարձր, ապա լրիվ աշխատանքային ռեժիմի։ 

Բոլոր այն բնակավայրերում, որտեղ  խաղաղ բնակչությունը ենթարկվել է հրետակոծության կամ այլ հարձակումների, իրականացվել է բնակչության պատսպարում, ապա նաև տարհանում։ Վերջիններս գտնվում են կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում և ապահովված են անհրաժեշտ պարագաներով ու  սննդով։ Պետնախարարը տեղեկացրեց, որ կազմվում են պարենային փաթեթներ։ Այս պահին պատրաստված է 1 500 բնակչի հաշվով, աշխատանքները շարունակվում են՝ ըստ անհրաժեշտության։

Գրիգորի Մարտիրոսյանը վստահեցրեց, որ հանրապետության մասշտաբով պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չկա։  Ահրաժեշտության դեպքում կօգտագործվի կառավարության կողմից ձևավորված պետական պահուստը։ 

Ժաննա Ավագյան