ՄԱԿ-ի ԱԽ-ն «վճռականորեն դատապարտում է ուժի կիրառումը» Ղարաբաղյան հակամարտության գոտում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի հրավիրած արտակարգ նիստում մտահոգություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղի անկլավի շուրջ բախումների կապակցությամբ, որոնք սպառնում են վերաճել լայնածավալ պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջեւ»:

Փակ քննարկումից հետո մամուլի համար հաղորդվել է հետևյալը․

1. ԱԽ անդամ պետությունները մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ։

2. ԱԽ անդամ երկրները խստորեն դատապարտում են ուժի կիրառումը, ցավ հայտնում քաղաքացիական բնակչության կորուստների համար։

3. ԱԽ անդամները աջակցում են ԱԽ գլխավոր քարտուղարի` մարտական գործողությունների դադարեցման, լարվածությունը նվազեցնելու և անհապաղ իմաստալից բանակցություններին վերադառնալու կոչին։

4. ԱԽ անդամ պետություններն իրենց լիակատար աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, կոչ անում կողմերին շտապ վերսկսել առանց նախապայմանների երկխոսությունը։

Մեկնաբանել