Ջավախքի հայերը փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը

Սեպտեմբերի 29-ին Վրաստանի Սամցխե-Ջավախեթի (հայկական անվանումը՝ Ջավախք) հայաբնակ մարզի Կարծախ գյուղում տեղի բնակիչները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը, որի հարևանությամբ է գտնվում Կարծախ գյուղը։

JNEWS-ի տվյալներով՝ Ջավախքի հայերը րանք արգելում են բեռնատարների տեղաշարժը: Ճանապարհը փակող մարդկանց խոսքերով, այս ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում:

Կարծախում է գտնվել այդ պահին Վրաստանի խորհրդարանի գործող պատագամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը: «Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու»,- նշում են ճանապարհը փակող ջավախցիները:

Նշվում է, որ պատգամավորների, ուժայինների ու բնակիչների միջև բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է:

Մեկնաբանել