Հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, 1 մարդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, 152 մարդ առողջացել է: Մահացել է 1 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 688 է: Դրական է կատարված թեստերի 14,5 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 50 359
Առողջացածներ – 44 001
Փաստացի բուժվողներ -5 102
Ընդհանուր թեստեր – 292 193
Մահվան ելքեր – 959
Մահվան ելքեր այլ պատճառով –297

Մեկնաբանել