Ինքնաթիռի ռմբակոծությունից Մարտակերտում երեք խաղաղ բնակիչ է զոհվել

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ․ այս մասին հայտնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»,-գրել է Պողոսյանը:

Մեկնաբանել