Հնարավոր է՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերենք․ Չավուշօղլու

Հնարավոր է՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերենք, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում:

«Շուրջ 30 տարի է, ինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, և Հայաստանը դիմում է ագրեսիայի՝ իր վերահսկողության տակ պահելով Ադրբեջանի տարածքները: Ադրբեջանն էլ իր հերթին ստիպված է պաշտպանել սեփական տարածքները և մենք այդ առումով իր կողքին ենք լինելու»,- ասել է Չավուշօղլուն։

«Եթե Հայաստանը տարբեր երկրներից կամ անգամ Ռուսաստանից վստահություն ձեռք չբերեր, ապա միանշանակ այդ քայլին չէր գնա, ուստի Թուրքիան միասնության շրջանակներում կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին»,- ասե է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Մեկնաբանել