Ադրբեջանը կորցրել է 130 զինծառայող, 29 տանկ, 3 ծանր հրետանային համակարգ, «Սմերչ» կայանք, 11 ԱԹՍ

Ադրբեջանը հարձակողական գործողությունների հետևանքով սեպտեմբերի 30-ին կորցրել է 130 զինծառայող, 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրետանային համակարգ, «Սմերչ» կայանք, 11 ԱԹՍ։ Այդ մասին միասնական տեղեկատվական շտաբում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հակառակորդի վիրավորների թիվը, ըստ Հովհաննիսյանի, 200 է։

Հովյաննիսյանի խոսքով՝ մարտերն անդադար են ու տարբեր ինտենսիվությամբ։

Մեկնաբանել