Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի վարչությունը հայտարարություն է տարածել արցախյան հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման մասին։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև։
«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի իրականացվում է անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես ՝ Սիրիայից, Լիբիայից զինյալների տեղափոխումը՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով:
Խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, որոնք ոչ միայն հանգեցնում են հակամարտության գոտում լարվածության էլ ավելի մեծացմանը, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարությանը գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»։