Հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, 4 մարդ մահացել է

Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, 218 մարդ առողջացել է: Մահացել է 4 մարդ։ Բացասական թեստերի թիվը 3 643 է: Դրական է կատարված թեստերի 11,8 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 50 850
Առողջացածներ – 44 219
Փաստացի բուժվողներ -5 370
Ընդհանուր թեստեր – 296 327
Մահվան ելքեր – 963
Մահվան ելքեր այլ պատճառով –298