Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են պատրաստում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության նախապատրաստման մասին, հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խորհրդակցությանը հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակին»,- ասել է Պեսկովը: «Կրկին ծայրահեղ մտահոգություն է հայտնվել շարունակվող մարտերի կապակցությամբ»,- հավելել է նա:

«Վլադիմիր Պուտինը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության նախապատրաստման մասին»,- հայտնել Է Պեսկովը:

Մեկնաբանել