Արցախի անկախության ճանաչում. ինչ են ասում խորհրդարանական ուժերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: Նրա փոխանցմամբ՝ որոշումները կկայացվեն «կախված որոշ գործոններից»: ՍիվիլՆեթը խորհրդարանական ուժերի հետ զրուցել է թեմայի շուրջ։