Ակնալիճ․ եզդի կամավորները մեկնում են Արցախ

Պատերազմի առաջին օրից Ադրբեջանն իր երկրում ապրող ազգային փոքրամասնություններին ստիպում է մեկնել առաջնագիծ։ Իսկ Հայաստանում եզդիական համայնքը կամավորական ջոկատ է կազմել՝ պատրաստ առաջնագիծ մեկնելու։ ՍիվիլՆեթը Ակնալիճ գյուղում էր։ Եզդիական սրբատեղիի մոտ հավաքվել են կամավորները։