Զինուժին սոցիալական և նյութական աջակցության շտաբ է ստեղծվել

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է սոցիալական և նյութական աջակցության շտաբ։ Այդ մասին համապատասխան որոշումը հրապարակված է e-gov.am-ում։

Շտաբը ստեղծվել է՝ հաշվի առնելով սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները ու զինծառայողներին (մարտական գործողությունների հետևանքով տուժած), զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորներին), ինչպես նաև բնակչությանը նյութական աջակցություն տրամադրելու նպատակով։

Շտաբի ղեկավար է նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Մեկնաբանել