Սիրիացի 300 գրոհային Թուրքիայի տարածքով Բաքու է տեղափոխվել․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ սիրիացի 300 գրոհայիններ տեղափոխվել են Բաքու՝ թուրքական Գազիանթեփ քաղաքով:

«Ես կարող եմ հաստատել, որ, մեր տվյալներով, 300 գրոհային լքել է Սիրիան, որպեսզի Բաքու ժամանի Գազիանթեփով։ Այդ գրոհայինները նույնականացվել են, դրանք գալիս են ջիհադիստական խմբավորումից, որը գործում է Հալեպի շրջանում»,- հայտարարել Է Մակրոնը։

Նրա խոսքով ՝ պատրաստվում է նույն թվաքանակի եւս մեկ կոնտինգենտ։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր՝ Ֆրանսիան տեղեկություններ ունի այն մասին, որ սիրիացի գրոհայինները մեկնել են Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար: