«Եղնիկներ»-ի հրամանատարին Արցախի հերոսի կոչում է շնորհվել

Կարեն Աղասիի Ջալավյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում։

«ԱՀ նախագահի հրամանագրով արցախյան գոյապայքարի և ապրիլյան պատերազմի օրերից հայտնի լեգենդար հրամանատար Կարեն Աղասիի Ջալավյանը, որի զինվորական կենսագրությունը շարունակում է հերոսականության նոր դրվագներով հարստանալ սեպտեմբերի 27-ից սկսած ու շարունակվող մարտական գործողությունների ընթացքում, պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման:

Խորհրդանշական միջոցառումը տեղի է ունեցել բանակի մարտական կառավարման կենտրոնում՝ ՊԲ-ի բարձրագույն հրամկազմի ներկայությամբ: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը՝ ստորև»,- նշվում է Արցախի ՊԲ հաղորդագրությունում:

Կարեն Ջալավյանը «Եղնիկներ» անունով հայտնի զորամասի հրամանատարն է։

Մեկնաբանել